Ընտանեկան ստոմատոլոգիա
Բուժում, պլոմբավորում, արմատախողովակների բուժում, պարօդոնտոլոգիա, մասնագիտական մաքրում և պրոթեզավորում։
Կոնսուլտացիան անվճար է։ Ռենտգենը՝ տեղում, նույն այցի ընթացքում։ 60 ծառայության գինը հրապարակված է — զանգահարելուց առաջ գիտեք, ինչի մասին է խոսքը։
Երեք ուղղություն, որոնցով լիցենզավորված ենք ՀՀ առողջապահության նախարարության կողմից։
Բուժում, պլոմբավորում, արմատախողովակների բուժում, պարօդոնտոլոգիա, մասնագիտական մաքրում և պրոթեզավորում։
Երեք համակարգ՝ Inno, Dentium, Biotec — 120.000 դր.-ից։ Ախտորոշումը՝ տեղում, նույն օրը։ Մանրամասն →
1.000 դր.։ Ատամի և ծնոտի պատկերում՝ առանց այլ կլինիկա ուղարկելու։ Ընդունում ենք նաև այլ բժիշկների ուղղորդմամբ։ Մանրամասն →
Ձեզ ընդունում են լիցենզավորված մասնագետները։
Ավագ բուժաշխատող · ստոմատոլոգ
Ընտանեկան ստոմատոլոգիա՝ իմպլանտոլոգիական մեթոդի կիրառմամբ։ Կլինիկայի հիմնադիր։
Ավագ բուժաշխատող · ստոմատոլոգ, ռենտգենաբան
Ընտանեկան ստոմատոլոգիա և ճառագայթային ախտորոշում։ Կլինիկայի որակի ապահովման պատասխանատու։
Կլինիկան լիցենզավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ընտանեկան ստոմատոլոգիական և ռենտգենաբանական ախտորոշիչ գործունեության համար։ Լիցենզիա № Ա-ԲՕ-000520, վավեր մինչև 13.05.2031։
Վավերականությունը կարող եք ստուգել verify.e-gov.am կայքում՝ հսկիչ համարով TX27-AFD8-6B6F-4757։
Հայկական ստոմ շուկայում գները սովորաբար չեն հրապարակվում։ Մեր 60 ծառայության գինը բաց է։ Ստորև՝ ամենահաճախ հարցվողները։
| Ծառայություն | Գին, դր. |
|---|---|
| Կոնսուլտացիա | անվճար |
| Ռենտգեն ախտորոշում | 1.000 |
| Ատամնաքարերի հեռացում և պրոֆիլակտիկ մաքրում, 2 ծնոտ | 10.000 |
| Պլոմբավորում, միջին | 8.000 |
| Իմպլանտի տեղադրում, Inno (Հվ. Կորեա) | 120.000 |
Այն, ինչ ամենից շատ են հարցնում հեռախոսով։
Այո։ Կլինիկան լիցենզավորված է ճառագայթային ախտորոշիչ՝ ռենտգենաբանական տեսակով, ուստի պատկերումն արվում է նույն այցի ընթացքում։ Այլ կլինիկա գնալ և վերադառնալ պետք չէ։
Այո։ Եթե Ձեր բժիշկը պատկեր է պահանջում, կարող եք գալ միայն ռենտգենի համար։ Մանրամասն
Այո։ Առանձին վճարովի են միայն կրկնակի կարծիքի կոնսուլտացիան (10.000 դր.) և վճարովի կոնսուլտացիան (1.000 դր.) — տես գնացուցակը։
Վճարումն ընդունում ենք միայն քարտով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Կլինիկան գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հ. Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում։ Ատամի ցավի կամ ռենտգենի համար քաղաքի կենտրոն գնալ պետք չէ։
Աջափնյակի, Դավթաշենի և հարակից թաղամասերի բնակիչներին։ Ընդունում ենք նաև այլ շրջաններից՝ հատկապես ռենտգենի և իմպլանտացիայի համար։
Իմպլանտացիան և արմատախողովակների բուժումը մեկ այցով չեն ավարտվում։ Երբ կլինիկան տան կողքին է, վերահսկիչ այցերը բեռ չեն դառնում։
Հ. Մարգարյան փող., 2-րդ նրբանցք, 15/1։ Ավտոկայանատեղի կա։ Ճշգրիտ տեղը՝ քարտեզի վրա։
Աջափնյակ, Հ. Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցք։