ՀԱՅРУС Զանգահարել
Լիցենզավորված ՀՀ ԱՆ կողմից

Ատամնաբուժություն՝ ախտորոշումից մինչև իմպլանտ

Կոնսուլտացիան անվճար է։ Ռենտգենը՝ տեղում, նույն այցի ընթացքում։ 60 ծառայության գինը հրապարակված է — զանգահարելուց առաջ գիտեք, ինչի մասին է խոսքը։

Կոնկրետ թվեր

  • Կոնսուլտացիա — անվճար
  • Ռենտգեն ախտորոշում — 1.000 դր., տեղում
  • Իմպլանտ — 120.000 դր.-ից․ Inno, Dentium, Biotec՝ ընտրությամբ
  • 60 ծառայության գինը հրապարակված է
  • Վճարումը՝ միայն քարտով, ՀՀ օրենսդրությանը համապատասխան

Ծառայություններ

Երեք ուղղություն, որոնցով լիցենզավորված ենք ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

🦷

Ընտանեկան ստոմատոլոգիա

Բուժում, պլոմբավորում, արմատախողովակների բուժում, պարօդոնտոլոգիա, մասնագիտական մաքրում և պրոթեզավորում։

⚙️

Իմպլանտացիա

Երեք համակարգ՝ Inno, Dentium, Biotec — 120.000 դր.-ից։ Ախտորոշումը՝ տեղում, նույն օրը։ Մանրամասն →

📷

Ռենտգենաբանական ախտորոշում

1.000 դր.։ Ատամի և ծնոտի պատկերում՝ առանց այլ կլինիկա ուղարկելու։ Ընդունում ենք նաև այլ բժիշկների ուղղորդմամբ։ Մանրամասն →

Բժիշկները

Ձեզ ընդունում են լիցենզավորված մասնագետները։

ՏՀ

Տիգրան Հարությունյան

Ավագ բուժաշխատող · ստոմատոլոգ

Ընտանեկան ստոմատոլոգիա՝ իմպլանտոլոգիական մեթոդի կիրառմամբ։ Կլինիկայի հիմնադիր։

ՀՄ

Հրաչյա Մաճկալյան

Ավագ բուժաշխատող · ստոմատոլոգ, ռենտգենաբան

Ընտանեկան ստոմատոլոգիա և ճառագայթային ախտորոշում։ Կլինիկայի որակի ապահովման պատասխանատու։

Մեր լիցենզիան

Կլինիկան լիցենզավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ընտանեկան ստոմատոլոգիական և ռենտգենաբանական ախտորոշիչ գործունեության համար։ Լիցենզիա № Ա-ԲՕ-000520, վավեր մինչև 13.05.2031։

Neo Dental — բժշկական լիցենզիա Ա-ԲՕ-000520

Վավերականությունը կարող եք ստուգել verify.e-gov.am կայքում՝ հսկիչ համարով TX27-AFD8-6B6F-4757։

Գները բաց են

Հայկական ստոմ շուկայում գները սովորաբար չեն հրապարակվում։ Մեր 60 ծառայության գինը բաց է։ Ստորև՝ ամենահաճախ հարցվողները։

ԾառայությունԳին, դր.
Կոնսուլտացիաանվճար
Ռենտգեն ախտորոշում1.000
Ատամնաքարերի հեռացում և պրոֆիլակտիկ մաքրում, 2 ծնոտ10.000
Պլոմբավորում, միջին8.000
Իմպլանտի տեղադրում, Inno (Հվ. Կորեա)120.000

Ամբողջ գնացուցակը →

Հաճախ տրվող հարցեր

Այն, ինչ ամենից շատ են հարցնում հեռախոսով։

Ռենտգենն իսկապե՞ս տեղում է

Այո։ Կլինիկան լիցենզավորված է ճառագայթային ախտորոշիչ՝ ռենտգենաբանական տեսակով, ուստի պատկերումն արվում է նույն այցի ընթացքում։ Այլ կլինիկա գնալ և վերադառնալ պետք չէ։

Ընդունո՞ւմ եք այլ բժշկի ուղղորդմամբ միայն ռենտգենի համար

Այո։ Եթե Ձեր բժիշկը պատկեր է պահանջում, կարող եք գալ միայն ռենտգենի համար։ Մանրամասն

Կոնսուլտացիան իսկապե՞ս անվճար է

Այո։ Առանձին վճարովի են միայն կրկնակի կարծիքի կոնսուլտացիան (10.000 դր.) և վճարովի կոնսուլտացիան (1.000 դր.) — տես գնացուցակը։

Ինչպե՞ս կարող եմ վճարել

Վճարումն ընդունում ենք միայն քարտով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Ատամնաբուժարան Աջափնյակում

Կլինիկան գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հ. Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում։ Ատամի ցավի կամ ռենտգենի համար քաղաքի կենտրոն գնալ պետք չէ։

Ո՞ւմ ենք սպասարկում

Աջափնյակի, Դավթաշենի և հարակից թաղամասերի բնակիչներին։ Ընդունում ենք նաև այլ շրջաններից՝ հատկապես ռենտգենի և իմպլանտացիայի համար։

Ինչո՞ւ է կարևոր մոտ լինելը

Իմպլանտացիան և արմատախողովակների բուժումը մեկ այցով չեն ավարտվում։ Երբ կլինիկան տան կողքին է, վերահսկիչ այցերը բեռ չեն դառնում։

Ինչպես գտնել

Հ. Մարգարյան փող., 2-րդ նրբանցք, 15/1։ Ավտոկայանատեղի կա։ Ճշգրիտ տեղը՝ քարտեզի վրա։

Կապ և հասցե

Աջափնյակ, Հ. Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցք։

Հասցեք. Երևան, Աջափնյակ,
Հ. Մարգարյան փող., 2-րդ նրբանցք, 15/1
Հեռախոս+374 96 902929
ԱշխատաժամերԵրկուշաբթի–շաբաթ՝ 09:00–21:00
Կիրակի՝ փակ
Viber / WhatsApp Viber · WhatsApp
Զանգահարել Գրել Viber-ով

Բացել Yandex Քարտեզներում ↗

Զանգ Viber WhatsApp