Պետք է պսակ
- Արմատախողովակի բուժումից հետո, հատկապես ծամող ատամի
- Ատամի կեսից ավելին քայքայված է — պլոմբան չի դիմանա
- Ատամի պատը կոտրվել է
- Ատամի ուժեղ մաշվածություն բրուքսիզմից
- Կամուրջի հենարան է հանդիսանում
- Իմպլանտի վրա — միշտ
Երբ ատամը շատ է քայքայված կամ ընդհանրապես բացակայում է, պրոթեզավորումը վերականգնում է ծամելու ֆունկցիան և տեսքը։ Պսակ՝ 25.000 դրամից, հանվող պրոթեզ՝ 50.000-ից։ Այս էջում գրել ենք, թե որ դեպքում որն է ճիշտ ընտրությունը։
Պրոթեզավորումը լուծում է երկու սկզբունքորեն տարբեր խնդիր, և դրանք շփոթելը թանկ սխալ է։
Ատամը կա, բայց քայքայված է։ Այստեղ պետք է պսակ — գլխարկ, որը հագցվում է սեփական ատամին և պաշտպանում է այն կոտրվելուց։ Հատկապես պարտադիր է արմատախողովակի բուժումից հետո. այդպիսի ատամը փխրուն է և առանց պսակի կոտրվում է։
Ատամը բացակայում է։ Այստեղ երեք ճանապարհ կա՝ իմպլանտ (լավագույնը — պահպանում է ոսկիրը), կամուրջ (հղկվում են երկու հարևան ատամ) կամ հանվող պրոթեզ (ամենաէժանը, բայց ամենաանհարմարը)։
Ընտրությունը կախված է նրանից, թե որ ատամին է դրվում՝ առջևի (տեսանելի) թե ծամող (ծանրաբեռնված)։
| Տեսակ | Առավելությունը | Ում է հարմար | Գին |
|---|---|---|---|
| Պլաստմասե (ժամանակավոր) | Պաշտպանում է հղկված ատամը մշտականի սպասման ընթացքում | Բոլորին՝ որպես միջանկյալ փուլ | 5.000 ֏ |
| Ամբողջաձույլ | Ամենաամուրը, նվազագույն հղկում | Ծամող ատամներին, որտեղ չի երևում | 25.000 ֏ |
| Մետաղակերամիկական | Ամուր + ատամի գույնով, լավագույն գին-որակ | Ամենատարածված ընտրությունը՝ և՛ առջևի, և՛ ծամող | 30.000 ֏ |
| Ցիրկոնային (ZrO₂) | Առանց մետաղի, թափանցիկ՝ բնական ատամի պես | Առջևի ատամներին, ալերգիա ունեցողներին | 80.000 ֏ |
| Ամբողջաձույլ ոսկե | Կենսահամատեղելի, մաշվում է ատամի պես | Հատուկ ցուցումների դեպքում (առանց ոսկու արժեքի) | 25.000 ֏ |
Մետաղակերամիկան առջևի ատամին ժամանակի հետ կարող է լնդի եզրին մուգ գիծ տալ (մետաղը երևում է)։ Եթե դա Ձեզ համար կարևոր է, ընտրեք ցիրկոնը։
Երբ բացակայում են շատ ատամներ, իսկ իմպլանտը հասանելի չէ։
| Տեսակ | Երբ է կիրառվում | Առանձնահատկությունը | Գին (1 ծնոտ) |
|---|---|---|---|
| Թիթեղային պրոթեզ | Բացակայում են շատ կամ բոլոր ատամները | Ամենամատչելին։ Հենվում է լնդին, ծածկում է քիմքը | 50.000 ֏ |
| Բյուգելային պրոթեզ | Մնացել են սեփական ատամներ՝ որպես հենարան | Մետաղական աղեղով՝ ավելի բարակ, քիմքը ազատ է, ավելի հարմար | 150.000 ֏ |
| Կապա | Բրուքսիզմ, վինիրների պաշտպանություն | Կրվում է գիշերը | 15.000 ֏ |
Հանվող պրոթեզի տակ ոսկիրը շարունակում է կորչել — դա նրա գլխավոր թերությունն է։ Ամեն 2-3 տարին մեկ պրոթեզը «ազատվում» է և պահանջում է հիմքի վերափոխում (15.000 ֏)։ Իմպլանտների վրա ամրացված պրոթեզը զերծ է այս խնդրից։
Սա ամենահաճախ տրվող հարցն է։ Ահա պարզ չափանիշը։
Ամենաթանկ սխալը՝ արմատախողովակի բուժումից հետո պսակը հետաձգելը։ Ատամը 6-12 ամսում կոտրվում է ուղղահայաց, և այն արդեն փրկելի չէ — բոլոր ծախսերը գնում են վատնման։
2 այց՝ 1-2 շաբաթ ընդմիջումով։
Ստուգվում է արմատի վիճակը, նախկին բուժման որակը և ոսկրի մակարդակը։ Անհրաժեշտության դեպքում նախ կատարվում է արմատախողովակի բուժում կամ վերաբուժում։
Ատամը հղկվում է պսակի հաստության չափով։ Ուժեղ քայքայման դեպքում նախ դրվում է գամիկ և վերականգնվում է ատամի հիմքը (15.000-20.000 ֏)։
Վերցվում է ձուլվածք, պատվերը գնում է լաբորատորիա։ Դրվում է պլաստմասե ժամանակավոր պսակ (5.000 ֏) — հղկված ատամով չեք մնա։
Հաջորդ այցին պսակը փորձարկվում է՝ ստուգվում է ձևը, գույնը և կծվածքը։ Անհրաժեշտության դեպքում ուղարկվում է լաբորատորիա շտկման։
Պսակը ամրացվում է հատուկ ցեմենտով։ Ստուգվում է կծվածքը վերջնականապես — բարձր պսակը ցավ է տալիս ծամելիս։
Ցիրկոնը և մետաղակերամիկան՝ 10-15 տարի։ Հիմնական պատճառը փոխարինման՝ եզրին կարիես, ոչ թե պսակի մաշվածություն։
Ոսկիրը տակից ներծծվում է, պրոթեզը «ազատվում է»։ Պահանջվում է հիմքի վերափոխում (15.000 ֏) կամ նոր պրոթեզ։
Ամենօրյա հիգիենա, հատկապես պսակի եզրին։ Հանվող պրոթեզը լվանալ ամեն ուտելուց հետո։ Տարեկան զննում։
Վերջնական գումարը գրվում է պլանում՝ ռենտգենից հետո, մինչև աշխատանքի սկիզբը։ Ամբողջ ցանկը՝ գնացուցակում։
Կամուրջն ավելի էժան է և արագ (2 այց), բայց դրա համար հղկվում են երկու առողջ հարևան ատամ, և ոսկիրը դատարկ տեղում շարունակում է կորչել։ Իմպլանտը թանկ է սկզբում, բայց չի դիպչում հարևաններին և պահպանում է ոսկիրը։ 10-15 տարվա հեռանկարով իմպլանտը սովորաբար ավելի էժան է ստացվում։
Հղկումը կատարվում է տեղային անզգայացմամբ։ Եթե ատամը արդեն «մեռած» է (արմատախողովակը բուժված), անզգայացում կարող է պետք էլ չլինել։
Հղկված ատամը բաց է և զգայուն, իսկ լինդը՝ շարժական։ Ժամանակավոր պսակը պաշտպանում է ատամը, պահում է լնդի ձևը և թույլ է տալիս նորմալ ուտել մշտականի սպասման ընթացքում։
Բյուգելային պրոթեզի ամրակները կարող են երևալ ժպտալիս՝ կախված ատամների դիրքից։ Թիթեղայինը ավելի քիչ է երևում, բայց ծածկում է քիմքը և սկզբում խանգարում է համի զգացողությանը։
Սովորաբար 2-4 շաբաթ։ Առաջին օրերին հնարավոր է քսուք, ավելացած թքարտադրություն և խոսքի փոփոխություն։ Եթե որևէ տեղ քսում է — եկեք, կկարգավորենք, ինքներդ մի՛ ուղղեք։
Վճարումն ընդունում ենք միայն քարտով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Խորհրդատվությունն անվճար է, ռենտգենը՝ տեղում։ Կհամեմատենք տարբերակները՝ գնով, ժամկետով և երկարաժամկետ արդյունքով։