Ինչպես է զարգանում կարիեսը
Բերանում ապրող բակտերիաները սնվում են սննդի մնացորդներով, հատկապես շաքարով, և արտադրում են թթու։ Թթուն էմալից դուրս է հանում կալցիումը։ Սկզբում դա սպիտակ բիծ է՝ դեռ առանց խոռոչի։ Այս փուլում կարիեսը դեռ հետադարձելի է — ֆտորացումով և ճիշտ հիգիենայով էմալը վերականգնվում է։
Եթե պրոցեսը շարունակվում է, էմալը փլվում է և առաջանում է խոռոչ։ Այստեղից հետդարձ չկա — վնասված հյուսվածքը ինքն իրեն չի աճում։ Կարիեսը հասնում է դենտին՝ էմալից փափուկ շերտ, և այնտեղ տարածվում է շատ ավելի արագ, հաճախ լայնանալով ներսում, մինչդեռ վերևի անցքը փոքր է մնում։
Վերջին փուլում կարիեսը հասնում է նյարդին՝ սկսվում է պուլպիտ, ուժեղ, հատկապես գիշերային ցավ։ Այս պահին պլոմբան արդեն բավարար չէ — պետք է արմատախողովակների բուժում, որը 3-5 անգամ ավելի թանկ է։